Fill life NGO: Beneficiary concert
InTown cafe pub-ը և «Լիարժեք Կյանք» ԲՀԿ եվրոպացի կամավորներ Վինսենթ Սթիդը և Լարա Լեյթները հրավիրում են բարեգործական համերգի, որից գոյացած հասույթը կուղղվի «Լիարժեք Կյանք» ԲՀԿ ամառային ներառական ճամբարին:
Չունենալով որևէ պետական աջակցություն, «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը արդեն 5-րդ տարին է՝ ճամբարներ է կազմակերպում բացառապես արտաքին ֆինանսական օժանդակության և դրամահավաքների միջոցով: Ճամբարում հանգստանում են հաշմանդամություն ունեցող և չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Եվրոպացի կամավորները ցանկություն են հայտնել աջակցելու և իրենց ներդրումն ունենալու այս տարվա դրամահավաքման աշխատանքներում: Նման բարեգործական փոքրիկ համերգների շնորհիվ մեր եվրոպացի կամավորներին հաջողվել է համալրել «Լիարժեք կյանք» ԲՀԿ- համախոհների բանակը՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը: Սիրով հրավիրում ենք Ձեզ վայելել սիրված ու հայտնի կատարումներ՝ կենդանի հնչողությամբ՝ միաժամանակ ցուցաբերել Ձեր աջակցությունը ներառական ճամբարի կազմակերպման համար:
Ձեր անգամ փոքրիկ ներդրումը մեծ փոփոխություն կարող է բերել յուրաքանչյուր երեխայի կյանքում: Մուտքավճարը՝ 1000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)