Երեկո` նվիրված Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին
Ավարտված
26
Օգոստոս
Երեքշաբթի
19:00
Երեկոյի ընթացքում կցուցադրվի webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության պատրաստած Ավետ Տերտերյան «Մնացյալը կյանքն էր...» տեսաֆիլմը, որը նվիրված է հանճարեղ հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85 ամյակին: Տեսաֆիլմում օգտագործված են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից: Նկարահանումները կատարվել են Այրիվանում, նրա ձեռքով կառուցված տանը: Տերտերյանի մասին պատմում են նրա որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, Այրիվանի նրա հարևանները: Հնչում են հատվածներ Ավետ Տերտերյանի 60-ական թվականներին գրված երգերից, ինչպես նաև նրա հանրահայտ 3-րդ և 6-րդ սիմֆոնիաներից: Օգտագործված են նաև ՄՈԿՈ-ի կտավների վերատպությունները:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)