Don Seroj vs Arsen Levonyan
Սեպտեմբերի 20-ին սիրով բոլորիդ սպասում ենք Սայաթ-Նովա 2/9 հասցեում գտնվող «Լոնդոն» բարում կայանալիք մեծ երեկույթին: Ձեզ սպասվում է աննախադեպ երեկույթ, որտեղ Դուք վերջապես ականատես կլինեք «Տեսնեմ Արևը» երգի հիման վրա նկարահանված` 22 Group-ի, Դոն Սերոժի և Արսեն Լևոնյանի համատեղ աշխատանքի արդյունքում ստացված, վաղուց սպասված տեսահոլովակի պրեմիերային: Այդ օրը կհնչեն ինչպես արդեն սիրված այնպես էլ նոր երգեր Դոն Սերոժի կողմից, Արսեն Լևոնյանին առաջին անգամ կտեսնեք բեմում ոչ որպես դերասան, և կլինեք առաջինը, որ կվայելեք նրանց երկուսի համատեղ աշխատանքների պրեմիերաները կենդանի հնչողությամբ, որն էլ որ կդարձնի երեկոն առավել տպավորիչ: Այս ամենի հետ մեկտեղ «You See Art» ընկերությունը կազմակերպել է ցուցահանդես, որտեղ «YSA Paint» ընկերության նկարիչները` Naymada-ն, Sieva-ն և Renka-ն կցուցադրեն իրենց նոր աշխատանքները լցնելով երեկոն նոր գույներով և տրամադրությամբ: Երեկոն կվարի և այն ավելի գեղեցիկ կդարձնի հաղորդավարուհի Անկան : Իսկ կեսգիշերից սկսած պարային տրամադրությունն ու երաժշտական մասը կապահովեն DJ Play- ն ու Dorians խմբի դաշնակահար Արման Փահլեվանյանը: Նաև իհարկե հյուրասիրություն: Բայց սա դեռ ամենը չէ: Ձեզ սպասվում է խաղարկություն` պայմանավորված տոմսերի վրա առկա թվերով, իսկ հաղթողին` մեծ անակնկալ:Դու դեռ երկար կհիշես այս երեկոն: