Ձմերուկային հրավառություն
«Երևանյան Ամառ 2013» ծրագրի շրջանակում Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ից Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երևանում իրականացվելու է «Ձմերուկային Հրավառություն» ժամանցային միջոցառումը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են տարատեսակ խաղային մրցույթներ, ձմերուկի հյուրասիրություն ճանաչված և սիրված մարդկանց կողմից, ձմերուկի ձևավորման եղանակների ներկայացում մասնագիտացված կազմակերպությունների կողմից, հետաքրքիր երաժշտական համարներ՝ լի անակնկալներով ու մրցանակներով:
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը և միաժամանակ տեղեկացնում, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը կարժանանա հետաքրքիր անակնկալ նվերի։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Սև, դառը շոկոլադ
Բոհեմ թատրոն (Գրողների միության շենք)
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: