Արենի գինու փառատոն 2014
Հոկտեմբերի 1-ին Մալիշկա համայնքում անցկացվելու է «Համայնքի օր» միջոցառումը, որտեղ ի թիվս այլ գեղեցիկ երևույթների՝ տոնական սեղաններ, լավագույն բարեմաղթանքներ, ժողովրդական երգ ու պար, տեղի կունենա նաև տնական օղիների փառատոն-ցուցադրություն-համտես:
Հոկտեմբերի 2-ին Ելփինում և 3-ին Ռինդում կայանալիք «Համայնքի օր» տոնական միջոցառումներում կանցկացվի տնական գինիների փառատոն:
Դե իսկ հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի կունենա բոլորիս հայտնի Արենի գինու փառատոնն իր ավանդական օրակարգով, գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ և գեղարվեստական համարների կատարումներով:
2014 թվականի տոնական միջովառումների հնգօրյակը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձոր քաղաքում, վայոցձորյան «Բերքի տոնով»:
Հոկտեմբերի 1- 5-ը Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կտրվեն համերգներ՝ ժողովրդական, դասական, ռոք և հեղինակային երգի ժանրերով:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
«Թռիչք կկվի բնի վրայով»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: