Մեղրի տոնավաճառ Թեղուտում և Շնողում
Ավարտված
7
Սեպտեմբեր
Կիրակի
11:00
Սիրով տեղեկացնում ենք, որ Սեպտեմբերի 7-ին Լոռվա մարզի Շնող գյուղում կրկին կանցկացվի մեղրի և այլ բարիքների տոնաավաճառ: Եկեք և հե՜նց տեղում համտեսեք ու գնեք անարատ մեղր, մրգեր, չրեր, մուրաբաներ, տնական պանիր և խոտաբույսեր, ինչպես նաև վայելեք Լոռվա գեղատեսիլ բնությունն ու հաճելի մշակութային միջոցառումները: Ցանկության դեպքում միացեք բացառիկ էկոարշավին ու հենց ինքներդ խթանեք գյուղերում B&B-ի մշակույթի առաջխաղացմանը: Օգնեք տեղացիներին զարգացնել իրենց տնտեսությունները` որպես այլընտրանք հանքին: Միասին կերտենք այլընտրանքային ապագա, այցելենք գյուղեր և գնենք բարիքներ հենց տեղում:
Մենք ապահովում ենք Երևան-Շնող-Երևան տրանսպորտային փոխադրումն ընդամենը 2000 դրամով, ցանկության դեպքում միացեք ձեր անձնական մեքենաներով, հեծանիվներով կամ մոտոցիկլետներով: