EducationUSA fair 2014
Նպատա՞կ ունեք սովորելու ամերիկյան առաջատար համալսարաններում և ձեռք բերելու որակյալ կրթություն, որը Ձեզ մրցունակ կդարձնի աշխատաշուկայում:
Մասնակցե՛ք EducationUSA կրթական ցուցահանդեսին: Ամերիկյան հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներն անձամբ Ձեզ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին: Հնարավորություն կունենաք տեղում հղել Ձեզ հուզող հարցերը նրանց և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Արդյունքում Դուք կիմանաք, թե կրթական որ հաստատություններն են առավելագույնս բավարարում Ձեր պահանջներն ու նախասիրությունները: Նման արժեքավոր տեղեկատվությունը կարող է հիմնարար նշանակություն ունենալ Ձեր կարիերայի կառուցման գործում:
Սիրով սպասում ենք Ձեզ EducationUSA կրթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6- ին` ժամը 16:00-18:00- ն :
