Ցուցահանդես
Սողանքները Հայաստանում ( Mirzoyan library)
Ցուցահանդեսը կանցնի միաժամանակ 5 վայրում: Ձեզ հնարավորություն կընձեռվի ընտրելու`դիտել ամբողջական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում, կամ դիտել ցուցահանդեսի առանձին մասերը մնացած 4 վայրերում:
Նախագիծը նվիրված է սողանքներին: Հայաստանում այս ֆենոմենը երկրորդն է բնական աղետների շարքում՝ երկրաշարժից հետո։ Մոտ 47,000 մարդ, ինչը կազմում է Հայաստանի ողջ բնակչության 1,5%-ը, «սողանք» կոչվող բնական աղետի սպառնալիքի տակ են։ Սողանքը պարբերական բնույթ ունեցող ֆենոմեն է, որը կարող է տարիներով թաքնվել և արթնանալ մեկ ակնթարթում։ Այստեղ մարդիկ ապրում են հույսով, որ սողանքի քունը երկա՜ր-երկա՜ր տարիներ կտևի։
Լուսանկարներն արվել են Սովետաշենի գերեզմանատանը, Գետահովիտ և Ողջաբերդ գյուղերում մեկ տարվա ընթացքում` պատկերելով գյուղի առօրյան և նրա բնակիչներին։
