Համերգ
Tmbata orchestra
Թմբա-Թան ձևավորվել է մեկ տարի առաջ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Բամբիռ խմբի երաժիշտ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամն: Խումբն ունի յուրահատուկ երաժշտական ոճ: Խմբի 30 անդամները կատարում են բոլորիս ծանոթ ժողովրդական և ժամանակակից գործեր՝ դրանց նոր կյանք և մոտեցում տալով:
Վերջին տարվա ընթացքում Թմբա-Թան մի շարք համերգներ է ունեցել Երևանի և Դիլիջանի Թումոյում, Ստոպ ակումբում և Ազատության հրապարակում: Թմբա-Թան վերջերս ձայնագրել է մի քանի սինգլներ Թումոյի երաժշտական ստուդիայում, որոնք կթողարկի մոտակա ամիսներին:
