Ցուցահանդես
«Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես վաճառք
Սիրով հրավիրում ենք Ձեզ սույն թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 17:00-ին և հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին, Նկարիչների միություն՝ 3-րդ հարկ, մասնակցելու «Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես վաճառքի, որի հասույթի մի մասը տրամադրվելու է «Արմենակ և Աննա Թադևոսյանների բժշկական կենտրոնին»:
Ֆոտոթերապիան համարվում է արտ - թերապիայի տեսակներից մեկը: Սա թերապիա է լուսանկարների միջոցով, որտեղ կստանաք լուսանկարների հոգեբանական վերլուծություն: Ողջ ծրագրի շրջանակներում սպասվում է հաճելի երեկո՝ կենդանի երաժշտության և արոմաթերապիայի ուղեկցությամբ:
Սիրով սպասում ենք Ձեզ:
