Գյումրի 2-ը 1-ում
"Drink & Draw" և"Վերլուծիր դա" միջոցառումները այս անգամ կանցնեն Գյումրիում:
"Վերլուծիր դա"
24 ժամ կոմիկս մարաթոնի գյումրեցի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները, մի էջին տրամադրելով 20 վարկյան: Կծավալվի կարճ քննարկում: Ընդհանուր տեւողությունը՝ 3 ժամ:
"Drink & Draw" ՝
Մասնակիցներին կտրամադրվի մեկէջանոց կոմիկսի օրինակ և կառաջարկվի այն նկարել տարբեր ժանրերով եւ տարբեր տեսակետներից: Այս մեթոդը ամերիկյան կոմիկսի վարպետ Մետ Մեդենի նորամուծությունն է: Ընդհանուր տեւողությունը՝ 3 ժամ:
Այսպիսով, սա 6-ժամյա կոմիկսային գրոհ է: Չմոռանա՛ք ձեզ հետ վերցնել սիրելի գրիչը, մատիտը, մկրատը կամ վրձինը: