ՌեԱնիմանիա. Անիմացիայի հսկաները | Վալենտին Պոդմոգով 90
Վալենտին Պոդմոգով
Ռեժիսոր, բեմադրող նկարիչ (1924-1998) Հայաստանի վաստակավոր նկարիչը ծնվել է Երևանում: 1940-ից աշխատել է «Հայֆիլմ»-ում` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, 1951-ից` իբրև խաղարկային ֆիլմերի բեմադրող-նկարիչ: 1967-ից էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր»-ը, «Փարվանա»-ն, «Լուր-դա-լուր»-ը և այլն:
1968-ին Կիևի կինոփառատոնում «Մի կաթիլ մեղր»-ն արժանացել է գլխավոր մրցանակի: 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական անիմացիայի զարգացման գործում: 1972-ին նկարահանվել է Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում՝ պրոֆեսոր Քալաշյանի դերում: Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչն է եղել: Գեղանկարչությամբ տարվել է 50 տարեկանից:
Ֆիլմացանկ`
Մի կաթիլ մեղր (1968, 12 րոպե), Շերտավոր վագրեր (1969, 7 րոպե), Ջութակը ջունգլիներում (1969, 8 րոպե), Փարվանա (1970, 15 րոպե), Լուր-դա-լուր (1972, 8 րոպե)
