«Միքայել հրեշտակապետի կանայք» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
Սցենարիստ և պրոդյուսեր`
Վահան Իշխանյան
Ռեժիսոր և մոնտաժ`
Վիլեն Գալստյան
Օպերատոր`
Թամամ Համզա
Երաժշտություն`
Վարդան Հարությունյան
Նոյեմբերի 5-ին` ժամը 20:00-ին, սիրով հրավիրում ենք Վահան Իշխանյանի և Վիգեն Գալստյանի «Միքայել հրեշտակապետի կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությանը:
Ամեն կիրակի, հինգ մեծահասակ կանայք պատարագ են մատուցում առանց հոգևորականի: Մի քանի տարի առաջ Միքայել Հրեշտակապետի եկեղեցու երգչախումբը ավելի մեծ էր... Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները, 19-րդ դարի կեսերին: Երբեմնի ծաղկուն ու վայելչատես գյուղը այժմ անխնամ է, իսկ ռուս զինվորկանների ժառանգները արտագաղթել են 1990-ականներից սկսած: Նրանցից մնացել են մոտ 80 հոգի, հիմնականում ծեր կանայք: Իրենց կյանքը` աշխարհից լքված այս անկյունում իմաստավորում է հավատը և եկեղեցին: Միքայել Հրեշտակապետի կանայք ֆիլմը պատմում է նրանց երկու օրերը Սուրբ երրորդություն տոնին:
Ֆիլմի տևողությունը` 30 րոպե:
Ռուսերեն, հայերեն ենթագրերով:
