Սիրելի Պամելա
Դերերում`
Քրիստինա Հովակիմյան,
Սամվել Թոփալյան,
Աստղիկ Աբաջյան,
Հայկ Սարգսյան,
Կարեն Խաչատրյան,
Արա Սարգսյան,
Լևոն Ղազարյան
Բեմադրություն`
Նարինե Մալյան
Նկարչական ձևավորում`
Անդրանիկ Հարությունյան
Պրեմիերա
Ջոն Պատրիկ «Սիրելի Պամելա»
՛՛Սիրելի Պամելա՛՛ պիեսի գործողությունները ծավալվում են Ծննդյան տոների օրերին և իրապես լի են այդ օրերին հատուկ ջերմ ու բարի, հեքիաթային երանգներով: Պիեսի գլխավոր հերոսուհին` Պամելան, թողնում է, մեղմ ասած, տարօրինակ տպավորություն: Աղբանոցներից հավաքած շորերով, թեյի փաթեթներով, շշերով, տուփերով լցված իր աղքատիկ նկուղում չքավորի կյանքով ապրող, խաղալիք կատվի հետ զրույցներ վարող այս կերպարը երջանիկ է: Երջանիկ է, քանի որ չի կորցրել մարդկանց սիրելու, օգնելու, կարեկցելու կարևորագույն հատկանիշները: Այս միջավայրում պատահաբար հայտնվում են երեք խաբեբաներ, միանգամից կողմնորոշվում են, թե ինչպես կարելի է ստանալ ծեր և միամիտ կնոջ ապահովագրավճարը, ծրագրեր են մշակում, թե ինչպես նրա վերջը տան, բայց… արդյունքում, Պամելան դառնում է իրենց ամենահարազատ ու սիրելի մարդը: Պիեսը այն մասին է, թե ինչն է փրկում մարդկանց չկորցնել մարդկային էությունը, սիրել միմյանց անկախ շահից` այդ կերպ արթնացնելով բոլորիս մեջ հետզհետե մարող հոգևոր հզոր ներուժը:
Տոմսերի արժեքը` 1500, 2000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: