Հոլիվուդ...Hollywood
Ըստ Ն. Սայմոնի
Կատակերգություն 2 մասից
Լիրիկական տրագիկոմեդիա մարդկային փոխհարաբերությունների մասին:
Նշանավոր սցենարիստ Ջորջ Տակերը ապրում է օտարացած բոլորից, անգամ իր քաղաքացիական կնոջ հետ հարաբերություններում ամեն ինչ կառուցելով մակերեսի վրա: Անսպասելիորեն հայտնվում է նրա առաջին ամուսնությունից ծնված 16 տարեկան աղջիկը, Լիբբին: Նա ուղում է ճանաչել հորը, նրա մեջ արթնացնել սերն իր դստեր և հարազատների հանդեպ, հասկացնել, որ էգոիզմն ու եսասիրությունը նրան օտարել են բոլորից, նրա մեջ մեռցրել են անգամ ստեղծագործական կիրքը:
Այս բեմադրության մեջ հայրեր-զավակներ ավանդական բախումն է: Երեք անհատ, երեք կյանք: Ի վերջո նրանք կարողանում են պարտեզում աճող երեք ծառերի նման գտնել դեպի ներդաշնակություն տանող ճանապարհը: Ամեն մեկը սկսում է յուրովի գնահատել կյանքը, և սիրել դիմացինին, այնպիսին ինչպիսին, որ նա կա:
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000դր.: