Թատրոն
Մնջախաղ ԷՕՆում. «ՄիԱկն»
Նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին ԷՕՆը կհյուրընկալի մնջախաղի մի յուրօրինակ ներկայացում՝ «ՄիԱկն»: Ներկայացումը տեսողությունից զուրկ երկու արարածների մասին է, ովքեր, ուժ ստանալով իրենց ներսում ապրող սիրուց, ստեղծում են աչքեր մեկը մյուսի համար: Բայց տեսնելու ունակություն ստանալով՝ նրանք սկսում են կորցնել իրենց նախկին ներդաշնակ աշխարհը:
Ներկայացումից հետո դերասաններ Անահիտ Տեր-Սարգսյանը և Հայկ Զորիկյանը կպատասխանեն ներկայացման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև ներկաներին կսովորեցնեն մնջախաղի շարժումներ` պատմելով արվեստի այս ինքնատիպ ուղղության մասին:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր):