Ֆիլմի ժամ. Անբիծ մտքի հավերժական փայլը/ Eternal sunshine of the spotless mind
Այս շաբաթ ԷՕՆը հրավիրում է բոլորին դիտելու «Անբիծ մտքի հավերժական փայլը»՝ մի անկրկնելի ֆիլմ, որը համատեղում է սիրավեպն ու գիտական ֆանտաստիկան, կատակերգությունը և դրաման:
Ֆիլմը պատմում է Ջոել անունով մի երիտասարդի մասին, ով պարզում է, որ իր սիրելին` Քլեմենթինը, մի հոգեբույժի փորձարարական բուժում է անցել, որի ընթացքում նրա` Ջոելի հետ կապված բոլոր հիշողությունները ջնջվել են: Դառնացած այն մտքից, որ դեռ սիրում է մի կնոջ, ով իր հետ կապված ոչինչ չի հիշում, Ջոելը համաձայնվում է անցնել նույն բուժումը և ջնջել Քլեմենթինի մասին իր հիշողությունները: Այնուամենայնիվ, երբ գործընթացը սկսվում է, Ջոելը հասկանում է, որ չի ցանկանում մոռանալ Քլեմենթինին և սկսում է դիմադրել` այդ հիշողությունները պահպանելու համար:
Ռեժիսոր` Միշել Գոնդրի
Տևողությունը` 108 րոպե
Տարի` 2004
Լեզու՝ անգլերեն( ռուսերեն ենթագրերով)
Մուտքը 1000 դրամ` ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, մրգեր:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: