Բարեգործական տոնավաճառ` նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը` նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին:
Բարեգործական տոնավաճառը կգործի ս.թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին, ժամը 11:00- ից մինչև 18.00- ն: Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ: Տոնավաճառի ընթացքում կազմակերպվելու է նաև վիճակահանություն. խաղարկվելու են տարբեր նվերներ: Բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ