«Ծանր ու Թեթև». Լուսանկարչական ցուցահանդես
Էօնը հրավիրում է ձեզ ներկա գտնվելու «Ծանր ու Թեթև» լուսանկարչական ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 19.00-ին:
Ցուցահանդեսը ներկայացնում է երկու լուսանկարիչների` Դիանա Հակոբյանին և Մերի Խաչատրյանին: Վերջիններիս աշխատանքները արված են երկու տարբեր մոտեցումներով. Դիանան իր այս դիմանկարների շարքում շեշտը դնում է անորոշ բովանդակության վրա` կարևորելով դիտողի անհատական ընկալումը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք ունի իր պատմությունը, որը ներկայացնում է լուսանկարչի և բնորդի հարաբերությունը, թե ինչպես է հեղինակի հոգեվիճակը ստեղծագործական պրոցեսի արդյունքում փոխանցվում բնորդին և, թե ինչպես է վերջինս անդրադարձնում դա իր իսկ վերապրմամբ: «Հիշիր այն, ինչի մասին չէիր ցանկանա հիշել» Դիանայի այս արտահայտությունը օգնում է նրան իր ցանկացած կապը հաստատել բնորդի ապրումների հետ:
Ի հակադրություն Դիանայի, Մերին մի կողմ է թողել իր լուրջ վերլուծական մտքերը և թեթև փուլ է անցել: Ըստ նրա, բոլորս էլ ինչ- որ պահի թեթևության, պարզության և հումորի կարիք ենք զգում, մեզ համար ամեն ինչ միևնույնն է դառնում: Մարդիկ չեն ուզում հետևել ընդհանուր հոսանքին, այդ թվում նաև նորաձևությանը, ուզում են ընդամենը մի թեթև բան հագնել: Հագուստը, ըստ Մերիի, մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում, այն ինքնաարտահայտման ձևերից մեկն է, ուստի իր լուսանկարները նաև ներկայացնում է հագուստի վրա տպագրված: Լուսանկարների այս շարքը Մերին արել է 2013-ին: Դրանք կարծես զուրկ են բուն իմաստից, նրանց իմաստը ոչինչ չասելու մեջ է, հակընդդեմ է այն մտային ընկալմանը, որը մարդիկ որդեգրում են արվեստի գործեր նայելիս` փորձելով խորը իմաստներ գտնել:
Բոլորին կսպասենք ցուցահանդեսին` միասին ծանրութեթև անելու այս երկու մոտեցումները:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.