Խոհարարական բաց դաս. Իտալական խոհանոց
Դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, ԷՕՆ-ը հրավիրում է բոլորին մասնակցելու խոհարար, արվեստաբան Լևոն Ավագյանի խոհարարական բաց դասին: Լևոնը սովորել է Մոսկվայում, մասնակցել մի շարք միջազգային խոհարարական մրցույթների, որտեղ ներկայացրել է հայկական խոհանոցի ավանդույթները և կերակրատեսակները: Հանդիսանում է Ավագ խոհարարների Գիլդիայի, Մոսկվայի խոհարարների ասոցիացիայի և Հայաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ: Նա համոզված է, որ խոհանոցը ևս ստեղծագործական միջավայր է, և իր երկու մասնագիտությունները միմյանց լրացնում են, քանի որ նա հաճույք է ստանում մարդկանց կերակուր մատուցելուց՝ նրբաճաշակ, հետաքրքիր ձևավորությամբ:
Բաց դասի ընթացքում Լևոնը կպատրաստի իտալական մի քանի ուտեստ, միևնույն ժամանակ կներկայացնի իտալական խոհանոցը, կպատմի նրա առանձնահատկությունների մասին, սիրով կպատասխանի հյուրերի հարցերին: Այսպիսով, բաց մի՛ թողեք իտալական խոհանոցի գաղտնիքներին ծանոթանալու հնարավորությունը, վերցրե՛ք ձեզ հետ ձեր բաղադրատոմսերի գրքույքկը և համեցե՛ք ԷՕՆ:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ պատրաստված ուտեստների հյուրասիրություն, թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: