Այլ
Lumion 3D: Ճարտարապետական ծրագրի ներկայացում
Դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, ԷՕՆը հրավիրում է ճարտարապետ Արեգ Քեշիշյանի հանդիպում- սեմինարին` ծանոթանալու Lumion 3D համակարգչային ծրագրին, որն օգնում է ճարտարապետներին մատուցել իրենց նախագծերը ներկայանալի ձևով:
Սեմինարն օգտակար կլինի բոլոր այն ուսանող ու գործող ճարտարապետների և դիզայներների համար, ովքեր ցանկանում են արագ ներկայացնել իրենց գործերը և չունեն ժամանակ կրկին 0- ից բարդ ծրագրեր սովորելու:
Lumion ծրագիրը հեշտությամբ համադրվում է այլ ճարտարապետական ծրագրերի հետ, մշակում է (render) հաշված րոպեների ընթացքում, կիրառելի է հարազատ ճարտաապետական լեզվով և մատուցվում է ինտերակտիվ ձևով:
Մուտքը` 1500 դրամ( ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ և մրգեր):
