Ֆիլմի ժամ. «Սնեչ»
ԷՕՆը հրավիրում է բոլորին դիտելու «Սնեչ» ֆիլմը` Լոնդոնի քրեական աշխարհում ծավալվող կատակերգություն` Բրեդ Փիթի և Բենիսիո դել Տորոյի գլխավորությամբ:
Բռնցքամարտի ապրինի կազմակերպիչ Թուրքը և նրա մտերիմ ընկեր Թոմին պատրաստում են իրենց բռնցքամարտիկին կռվելու վատահամբավ Բրիք Թոփի առաջադրած մարտիկի դեմ: Սակայն ամեն ինչ բարդանում է, երբ Թուրքի և Թոմիի առաջադրած բռնցքամարտիկը դաժանաբար ծեծվում է Միկի Օ՚Նիլի կողմից, ով համաձայնվել էր մասնակցել մարտին: Այնուհետև նրանք փորձում են համոզել Օ՚Նիլին ոչ միայն կռվել իրենց համար, այլև պարտվել: Այս ընթացքում տեղի է ունենում թանկարժեք ադամանդի գողություն, և բեմին են հայտնվում նոր և խայտաբղետ կերպարներ` Ավին, Բորիսը, Ֆրենկին և Թոնին: Վիճակն ավելի է սրվում, երբ իրադարձությունները սկսում են ծավալվել փողի, զենքի և անիծյալ շան շուրջ:
Ռեժիսոր` Գայ Ռիչի
Տևողությունը`100 րոպե
Տարի` 2000
Լեզու՝ անգլերեն( ռուսերեն ենթագրերով)
Մուտքը` 1000 դրամ ( ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, մրգեր):
