Պար
«Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դաս
Հունվարի 29-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է բոլոր հայկական պարերի սիրահարներին՝ մասնակցելու «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարի բաց դասին: Նախաձեռնողն է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Արդեն 10 տարի է՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը անցկացվում է հայկական պարի բաց դաս՝ նպատակ ունենալով երիտասարդներին ծանոթացնել և համախմբել հայկական ավանդական պարի շուրջ:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
