Այլ
Գրական վիկտորինա
Ընթերցասեր հասարակություն և ուղղակի հավես մարդիկ, փետրվարի 19- ին Հայաստանում նշվող Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ժամը 19:00- ին, ԷՕՆը հրավիրում է բոլորին մասնակցելու մեր առաջին գրական վիկտորինային:
Վիկտորինայի ընթացքում լինելու են հարցեր ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային գրականությունից: Մասնակիցները կբաժանվեն խմբերի և կփորձեն 5 փուլերի ընթացքում պատասխանել հարցերին: Հաղթող թիմը կստանա մրցանակ ԷՕնի կողմից:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/ սուրճ/ քաղցրավենիք):
