Ցուցահանդես
Կոմիտասի 145 ամյակին նվիրված ցուցահանդես
Մարտի 6- ին` ժամը 15։00- ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 145 ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների /գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ- կիրառական արվեստ/ ցուցահանդես։
Ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն նորաբաց Կոմիտաս թանգարան-ինստիտուտին։
