Այլ
«Չտեսնված Մհերը» լուսանկար- գրքի շնորհանդես
«Անտարես» հրատարակչությունը փետրվարի 25- ին` ժամը 19:00- ին, սիրով հրավիրում է Ձեզ Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի Ձմեռային այգի՝ մասնակցելու հանրահայտ դերասանուհի և բեմադրիչ Թամար Հովհաննիսյանի «Չտեսնված Մհերը» լուսանկար- գրքի շնորհանդեսին: Գրքում առաջին անգամ տպագրվել են էքսկլյուզիվ լուսանկարներ և տեղեկություններ Մհեր Մկրտչյանի մասին, ըստ որոնց հանարահայտ արտիստը ներկայանում է առանց գրիմի, պաթոսի և կեղծ միֆականացմաբ:
Շնորհանդեսը պարունակելու է գրքի տեսակին համահունչ թատերականացված հատվածներ:
