Ցուցահանդես. «Ծաղկունք»
Մարտի 16- ին` ժամը 18:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում կբացվի «Ծաղկունք» խորագիրը կրող ցուցադրությունը, որում կներկայացվեն Արաբկիրի Հայորդյաց Տան 17 սաների , թվով 40 ավանդական մանրանկարչական ստեղծագործություններ:
Նոր սերնդի ներկայացուցիչների աշխատանքների միջոցով կցուցադրվի վաղ միջնադարյան, քրիստոնեական մշակույթի ամուր և անքակտելի կապը մեր ժամանակների հետ: Նաև կկարևորի դրա շարունակականության անհրաժեշտությունը՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և պատմական ժառանգությունն ու ազգային նկարագիրը ապագա սերունդներին փոխանցելու առաքելությամբ:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին:
Ցուցահանդեսի մտահղացումը Արաբկիրի Հայորդաց տան մանկավարժ, մանրանկարչուհի Արմինե Մակյանինն է:
Ցուցահանդեսի իրականացման աջակիցն է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տան (ԱՀՏ) տնօրինությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 22- ը:
Մուտքն ազատ է:
