Համերգ
Վարուժան Գալթակյան. երաժշտական պրեմիերա
ԷՕՆը մեծ սիրով հրավիրում է բոլորին, հատկապես էքսպերիմենտալ երաժշտության սիրահարներին, Վարուժան Գալթակյանի «Դեպուտատի Տատի» տեսահոլովակի պրեմիերային, որը տեղի կունենա մարտի 14- ին` ժամը 19:00- ին:
Վարուժանը երիտասարդ հեղինակ- կատարող է, ով ունի շատ յուրօրինակ ստեղծագործական մոտեցում երաժշտությանը և երգի տեքստերին: Միջոցառմանը Վարուժանը կկատարի իր երգերի հիմնական մասը, կցուցադրվեն նրա` նախկինում արված մի քանի երաժշտական տեսահոլովակները նորի հետ միասին:
Մուտքը` 1000 դրամ( ներառյալ սուրճ/ թեյ/ քաղցրավենիք/ մրգեր):
