Ցուցահանդես
ՀԵԿԱ- Ի բացօթյա բարեգործական տոնավաճառ՝ նվիրված կանանց տոնին և Սուրբ Զատիկին
ՀԵԿԱ- ն (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա) պատիվ ունի Ձեզ հրավիրելու արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառին` նվիրված կանանց տոնին և Սուրբ Զատիկին: Բարեգործական տոնավաճառի կազմակերպմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ կին ձեռներեցներին՝ ձեռագործ աշխատանքների ոլորտում: Հրավիրում ենք բոլորին հաճելի գնումների և ժամանցի:
Մուտքն ազատ է:
