Այլ
Պատմություններ Կամբոջայից և Շրի Լանկայից
Այս երեքշաբթի՝ մարտի 17-ին՝ ժամը 19:00- ին, Էօնը հրավիրում է Ասիայի սիրահարներին ունկնդրելու պատմություններ Կամբոջայի և Շրի Լանկայի մասին:
Այդ երկրներ այցելած լուսանկարիչ Թաթուլ Դավթյանը կկիսվի իր տպավորություններով, կպատմի իր բացահայտած պատմությունները իրենց ավանդույթների և մշակույթի մասին, ցույց կտա բազմաթիվ լուսանկարներ և վիդեոներ:
Այս միջոցառումը իրականացվում է այժմ Էօնում ընթացող Կախարդական Ասիա ցուցահանդեսի շրջանակներում: Ուստի պատմություններն ունկնդրելուց զատ, կկարողանաք վայելել նաև ողջ ցուցահանդեսը:
Մուտքը` 1000 դրամ( ներառյալ սուրճ/թեյ/ քաղցրավենիք/ մրգեր)
