Խորեն Հովհաննիսյան - 60
Հատուկ հյուր` Վախթանգ Կիկաբիձե, Թաթա Սիմոնյան
«ԽՍՀՄ» vs «Աշխարհ» ֆուտբոլի ընկերական հանդիպում
Մարտի 28- ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կանցկացվի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60- ամյակին նվիրված ընկերական խաղ։
Հանդիպանը մասնակցելու են 80- 90- ակնների աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլային աստղերի թիմերը։ Խաղին մասնակցելու համար Երևան են ժամանելու Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը, Մարկո Մատերացին, Ջենարո Գատուզոն, Ֆրանկո Բարեզին և այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:
Այս ինքնատիպ խաղը բարեգործական բնույթ է կրում. խաղից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին։
«Աշխարհի» և «ԽՍՀՄ»-ի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսց հետո՝ 15 րոպեանոց ընդմիջման ընթացքում կներկայացվի համերգային ծրագիր. Հատուկ հյուր՝ Վախթանգ Կիկաբիձե:
Կցուցադրվեն գունեղ պարային համարներ, ելույթ կունենա «Բերդ» պարային համույթը:
Հանդիպման ավարտից հետո սիրված երգեր կկատարի Թաթա Սիմոնյանը:
Տոմսերի արժեքը՝ 500- 1000 դրամ:
