«Տիգրան» վավերագրական ֆիլմի ցուցադրում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը սիրով հրավիրում են ձեզ ապրիլի 2- ին` ժամը 18 :00- ին ԳԱԿ-ի հատուկ միջոցառումների սրահ` դիտելու «Տիգրան» 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայտնի հայ դաշնակահար Տիգրան Համասյանին:
Սա պատմություն է մի երիտասարդի մասին, ով ողջ էությամբ տարված է երաժշտությամբ …
Տիգրան Համասյան, հանրաճանաչ դաշնակահար, որի արտասովոր ջազային կատարումները հմայում են նույնիսկ ամենամեծերին և անհանգստացնում պուրստներին: Ռեժիսորը մեզ իր հետ տանում է Միացյալ Նահանգներ, Եվրոպա և Հայաստան՝ մասնակից դարձնելով այս պահանջված արվեստագետի կայացման գործընթացին: Տիգրանը սպառում է ոգեշնչման իր աղբյուրները ինչպես էլեկտրո, ռոք մետալ և ջազային ոճերում, այնպես էլ անհագ ծարավով ներշնչվում է իր երկրի պատմությունից և երաժշտական ֆոլկլորից: Մտերմիկ ճանապահորդություն, որտեղ կերպարի և երաժշտության միջև կայացած մերձամարտից ծնվում են զգացմունքները:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: