Արմմագեդոն( Հատուցում)
Դերերում`
Լուիզա Ներսիսյան,
Մանուկ Հախվերդյան,
Ռաֆայել Երանոսյան,
Անդրանիկ Հարությունյան,
Անի Գրիգորյան,
Սենիկ Բարսեղյան,
Մխիթար Ավետիսյան
Բեմադրություն`
Արա Երնջակյան
Ըստ Արա Երնջակյանի «Արմմագեդոն» պիեսի
Երեւանի Կամերային թատրոնի «Հատուցում» ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի «Արմմագեդոն» պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100- ամյակին:
Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ «Օթելլո» բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին: «Մոռանալով» Շեքսպիրին, մի խումբ «հանդիսատեսներ» փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի: Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն:
Հանդիսատեսը ծիծաղում և զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել և մտորել, թե՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում...
Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000, 2500, 3000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Диана Арбенина и Ночные Сна...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: