«Երաժշտության կասկադ». Վիգեն Հովսեփյան և ընկերներ` Իմ հայրենի երաժշտությունը
Վիգեն Հովսեփյան` վոկալ, հարվածային գործիքներ, կիթառ ( Բարսելոնա, Իսպանիա)
Ալեքս Միրզոյան` թավջութակ
Արսեն Պետրոսյան` դուդուկ
«Երաժշտության կասկադ» շարքը ներկայացնում է. Իմ հայրենի երաժշտությունը
«Music of Armenia» և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրով հրավիրում են ձեզ ապրիլի 25- ին «Իմ հայրենի երաժշտությունը» համերգին, որը կներկայացնեն երեք երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, որոնք համախմբել են այս հատուկ համերգի շուրջ: Համերգի ընթացքում կհնչեն հայկական ազգային մեղեդիներ թարմ և եզակի մեկնաբանությամբ:
Վիգեն Հովսեփյանը հմտորեն ներկայացնում է իր ազգային երաժշտությունը միջազգային հանդիսատեսին: 2014 թվականի նոյեմբերին, Բարսելոնայում հիմնված HAV ժողովդրական եռյակի հետ միասին Ծովից Ծով միջազգային մրցույթի ժամանակ Մոսկվայի Կրեմլում նրանք արժանացան «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որը մեծ պատիվ և ոգեշնչման աղբյուր էր Վիգենի համար:
Վերադառնալով իր հայրենիք, Վիգենը ցանկանում է ստեղծել նոր համագործակցություն տեղական երաժիշտների հետ՝ ուսումնասիրելով իր հայրենի երաժշտության ուղղությունները:
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Диана Арбенина и Ночные Сна...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: