Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի բացման համերգ
Անի Բատիկյան, ջութակ /Մեծ Բրիտանիա/
Աստղիկ Վարդանյան, ջութակ,
Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր,
Վահան Մարտիրոսյան, դաշնամուր/դիրիժոր
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝
Վահան Մարտիրոսյան
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
2015-ին իրականացվելիք Փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգի /Հոկտեմբերի 19, ժ. 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահ/ ընթացքում առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի “Դեպի Գողգոթա” Դաշնամուրային Կոնցերտը` ՀՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երևանյան համերգասրահներում չկատարված Էդգար Հովհաննիսյանի “Կոնցերտ Բարոկոն” /մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա/, Ալֆրեդ Շնիտկեի թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն /մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան/, Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար ստեղծագործությունը /Սվետլանա Նավասարդյան/: Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաև որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր Դաշնամուրային Կոնցերտի կատարմամբ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: