Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին: Ներկա ցուցահանդեսը շարունակում է թանգարանի` մասնավոր հավաքածուների հետ ծանոթացնելու ավանդույթը: Վահագն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել ու պահպանել ոչ միայն բարձրարժեք նկարներ, այլև նկարիչների կյանքի ու ստեղծագործության վրա լույս սփռող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Կոլեկցիոների ծավալուն և հարուստ հավաքածուն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում և ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավներ: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում Եղիշե Թադևոսյանի բաժինը, որի հիմնական մասը նկարահավաքը ձեռք է բերել Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում նկարչի հրեա հարևանից: Ցուցահանդեսին գրեթե ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիներով թվագրվող փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավել ճեպանկար, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրությունից, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, ինչպես նաև ունիկալ վիտրաժ: Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Հայաստանի Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, էտյուդներն ու գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը` ազգությամբ շվեցարուհի Ժյուստինա Ռոմանի Նեֆը: Էտյուդների մեծ մասը թվագրվել է ցուցահանդեսի նախապատրաստական փուլում գիտական ուսումնասիրության ընթացքում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։