Սանտայի տուն - Santa's House
Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ է ապրում Սանտան: Մենք գտել ենք այդ և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները: Սանտան թաքնվում է Yerevan Mall-ում, բայց թե որտեղ, դեռ գաղտնիք է: Գաղտնիքը կբացենք դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին:
Ձեզ կդիմավորեն Սանտայի էլֆերը, կուղեկցեն ներս, թույլ կտան գաղտնի հետևել Սանտային, ինչպես նաև մասնակցել մեր բարի աջակից Dzmeruk-ի տարբեր միջոցառումներին և ինքնուրույն պատրաստել Ամանորյա հրաշք Սանտայի խաղալիքների գործարանում:
Եվ, ամենակարևորը, ամբողջ հասույթը կուղղվի «Բարի մամայի» նպատակների իրականացմանը՝ հաշմանդամության պատճառով լքված և մանկատանն ապրող առողջական խնդիրներով փոքրիկների կարիքներին:
Բազմաթիվ անակնկալներ, նորանոր նվերներ, ինչպես նաև բացառիկ հնարավորություն, որը ընձեռնել է մեր բարի գործընկեր Yerevan Mall-ը՝ գնել ևս մեկ նվեր մանկատան և հաշմանդամ բալիկին, գցել այն տոնածառի մոտ դրված արկղի մեջ կամ հանգանակություն կատարել բարի նպատակների համար:
Դարձեք Ամանորյա հեքիաթի մի մաս, միացեք «Բարի մամայի» ամենամյա նախագծին:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Мюзикл Сансет Бульвар / մյո...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 3 000 – 40 000դր: VIP տոմսեր` 100 000 դր:
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։