Toys for Tots toy drive for Shengavit Elementary School
Այս շաբաթ օրը մասնակցեք “Խաղալիքներ բոլորի համար” նախաձեռնությանը TGB-ի, Deem Communications-ի, Երևանում ԱՄՆ ծովային հետևակի ու Կաղանդ Պապի հետ միասին: Հավաքված խաղալիքներն ուղարկվելու են Շենգավիթի հատուկ դպրոց՝ 3-6 տարեկան երեխաներին:
Շենգավիթի հատուկ դպրոցի երեխաներից որոշները տուն են վերադառնում միայն օվա վերջում, իսկ մյուսները նույնիսկ գիշերում են դպրոցում՝ ընտանիքում ֆինանսական դժվարությունների պատճառով: Այս դպրոցում սովորում է 280 երեխա, որից 120-ը գիշերում է այստեղ: ԱՄՆ ծովային հետևակը կհասցնի նվերները երեխաներին դեկտեմբերի 28-ին:
Միացեք մեզ The Green Bean-ում շաբաթ օրը Ձեր երեխաների հետ: Հյուրերին կդիմավորի Կաղանդ Պապը: Երեխաների համար կընթերցվի «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» հեքիաթը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Մենք հասկանում ենք, որ 280 երեխաների համար խաղալիքներ հավաքելը հեշտ գործ չէ, մանավանդ որ տոներն արդեն մոտենում են: Այդ պատճառով The Green Bean բոլոր երեք սրճարաններում տեղադրված կլինեն տուփերը խաղալիքների համար, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ունենալ իրենց մասնակցությունը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ