"Ողջ մնալու արվեստ" մարտական պատրաստության կուրս
Եթե ցանկանում եք սովորել գոյատևել վայրի բնության մեջ, կրակել ցանկացած մարտական զենքից, արդյունավետ օգտագործել դանկն ինքնապաշտպանության համար, հաղթել ցանկացած ձեռնամարտում, արագ կողմնորոշվել առաջին բուժօգնության ժամանակ, դիմակայել հոգեբանական սթրեսների... ապա այս կուրսը Ձեզ համար է:
«Ողջ մնալու արվեստ» կուրսի ղեկավարն է լեգենդար հետախույզ, արցախյան ու ավղանական պատերազմների մասնակից Վովա Վարդանովը, իսկ կուրսի ընթացքում դասավանդելու են ոլորտի այլ լավագույն մասնագետներ:
Կուրսը նախատեսված է 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար, կուրսի ընթացքում դասավանդելու են հետևյալ թեմաները.
1. ավտոնոմ գոյատևում
2. հրազենային պատրաստություն
3. նետաձգություն
4. դանակի սպորտային նետում
5. ձեռնամարտ վին-չուն
6. ժայռամագլցում
7. բուժ.պատրաստություն
8. կիրառական կենսաբանություն
9. քարտեզագիտություն
10. հոգեբանություն
11. ոազմապար
Կուրսի ընթացքում լինելու են արշավներ և գոյատևման դասընթացներ բնության գրքում, պարապմունքներ մարտական զենքով, այցելություններ զորամասեր և այլն:
Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով լարվում է, ինչն ավելի է կարևորում նմանատիպ դասընթացներին մասնակցելը:
Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 անգամ, մինչև 3 ժամ տևողությամբ` 19.00- 22.00:
Դասընթացի արժեքը ոչ 40 000 դրամ է, ոչ էլ 30 000 դրամ, այլ ընդամենը 14 900 դրամ/ամիս:
Վայրը՝ Նաիրի հյուրանոց, մուտքը բակի կողմից: Հասցե` Երևան, Նորք Մարաշ , Արմենակյան 121
Գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 1:
