ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան 2016
Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը 2016 թ. ապրիլի 25-29-ը կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը: Աշխատանքներն ընթանալու են ԵՊՀ 19 ֆակուլտետների մասնագիտական ուղղություններով:
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. փետրվարի 29-ը լրացնել առցանց հայտաձևը : Նույն ժամկետում անհրաժեշտ է ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորված տարբերակը, առանց որի հայտը չի ընդունվի (ուշադրություն․ եթե զեկուցումը ռուսերեն կամ անգլերեն լեզվով է, ապա հայտաձևն ու երաշխավորագիրը ևս պետք է լրացվեն համապատասխան լեզվով)։
ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովների կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ նստաշրջանի կազմկոմիտեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 10 օրվա ընթացքում` մինչև 2016 թ. մարտի 9-ը, ներկայացված սեղմագրերի հիման վրա կհրապարակի զեկուցման համար ընտրված հայտատուների անունները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Գիտական նստաշրջանին առնչվող մնացած տեղեկությունները հասանելի են ԵՊՀ ՈՒԳԸ կայքում :
