Շարականների ուսուցման երեկո ՆԱՄ-ում
Oգոստոսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում, Վարուժան Մարգարյանի ղեկավարությամբ, տեղի կունենա շարականների ուսուցման երեկո:
Միջոցառման ներկաները կծանոթանան շարականների՝ հայ միջնադարյան հոգևոր երգերին, օրհներգություններին:
1991 թվականին Թորգոմ Մանուկյան պատրիարքի հրավերով՝ Վարուժան Մարգարյանը մեկնել է Երուսաղեմ, որպես ուսուցիչ, դպրապետ, եկեղեցական երաժշտության պատասխանատու աշխատելու՝ Սրբոց Հակոբյանց միաբանության Սուրբ Հակոբ եկեղեցում:
Կանադահայոց Առաջնորդ Բագրատ Գալստանյանի հրավերով՝ երկար տարիներ ծառայել է Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես ուսուցիչ և դպրապետ:
Այժմ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանի հրավերով՝ շարունակում է ծառայել Սուրբ Հակոբ եկեղեցում՝ որպես դպրապետ և եկեղեցական երաժշտության ուսուցիչ:
Երուսաղեմում հրատարակել է տաղավար և հոգևոր տոների մի շարք տետրակներ:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.