Loft Out. Ղալթաղչի Սուրբ Հովհաննես
Այս կիրակի՝ սեպտեմբերի 4ին, #LoftOut-ը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռ։
Կմասնակցենք քայլարշավի՝ 2 ժամ տևողությամբ։
Անհրաժեշտ պարագաներ․
-արևապաշտպան հագուստ
-ջուր
-թեթև սնունդ
Երևանից մեկնելու ենք ժամը 09։00-ին։ Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ։
Հարթագյուղ․ գյուղ Հայաստանի Լոռու մարզում։ Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Գյուղում է գտնվում «Սուրբ Նարեկ» եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ 10-12 դդ. շինություն է: Այս մատուռը ժողովրդին հայտնի է իր հրաշագործ զորությամբ: Բազմաթիվ ընտանիքներ ուխտագնացություն են կատարել և զավակ խնդրել տեղի համանուն Սուրբից: Ի պատասխան շնորհակալության` նրանք իրենց լուման են ներդրել մատուռի բակը գեղեցկացնելուն և խաչքար են տեղադրել:
Գյուղի և մատուռի մասին ինֆորմացիան տրամադրել է Սողոմոն Մաթևոսյանը։
Ղալթաղչի Սուրբ Հովհաննես 16.11.2014
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: