Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդությունների
Empyray,
Lelocity,
Nemra
Սոնա Ռուբենյան
Հատուկ հյուր՝
Անդրե Սիմոնյան
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն սիրով հայտնում է, որ ամառային հարաբերական դադարից հետո նոր ուժերով շարունակում է ակտիվ գործունեությունը և սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բոլորիդ հրավիրում է ներկա գտնվելու հերթական բարեգործական ռոք համերգ-երեկոյին: Հարմերգին մասնակցելու են սիրված և ճանաչված ռոք խմբեր՝ Empyray, Lelocity և Nemra, իբչպես նաև անհատ կատարողներ՝ Սոնա Ռուբենյանը և որպես հատուկ հյուր՝ The beautified project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:
Համերգից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Մանե Հարությունյանի ընտանիքին: Երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի 4-րդ աստիճան սենսոնևրալ ծանրալսություն (խլություն): Հիվանդության միակ լուծումը կոխլեար իմպլանտացիան է: Մանեն ունի նաև ներքին ականջների անոմալիա, որի պատճառ վիրահատությունը Հայաստանում անհնար է: Մասնագետների հավաստմամբ անհրաժեշտ է կատարել լսողական հիմնուղեղային իմպլանտացիա: Այս վիրահատությունը հազվագյուտ է ամբողջ աշխարհում, ինչպես նաև հազվագյուտ են հիմնուղեղային իմպլանտացիա իրականացնող վիրաբույժները:
Մանեի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 եվրո, որի մեծ մասն արդեն հավաքվել է: Այս պահին անհրաժեշտ է ևս 5000 Եվրո Մանեին օգնելու համար:
Համերգի տոմսերի արժեքներն են` 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:
Սիրով կսպասենք բոլորիդ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
Հարսանիք թիկունքում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: