«Վերապրում» ֆիլմի ցուցադրում ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ռեժիսոր Մարինե Ասատրյանի «Վերապրում» ֆիլմի ցուցադրումը:
Մարինե Ասատրյանը տարիների ընթացքում հիմնադրել է «Շոկոլադ», «Ավետիս», «Կանթեղ» թատերախմբերը և «Մենք ենք», «Ռոտոնդա», «Իմ թատրոն» ներառական թատերախմբերը:
«Վերապրում» ֆիլմի հերոսները դերասաններ չեն, այլ վերապրածներ և նրանց սերունդները:
Նկարահանումները կատարվել են 2010 թվականին Հալեպում, Տեր Զորում, Շեկ անապատում:
Հարյուր տարի հետո կրկնված դեպքերի պատճառով ֆիլմի մասնակիցներից շատերը նորից բռնել են գաղթի ճամփան, նորից քանդվել է նախնիների հիշողության կծիկն ու վերակծկվել՝ հանգուցվելով նոր սերնդի գրեթե կրկնվող հիշողությանը:
2015 թվականին Հայաստանում նկարահանվել է ֆիլմի շարունակությունը, որում օգտագործվել են նաև արխիվային կադրեր:
Ֆիլմի կայացմանն աջակցել է Պալըխյան ընտանիքը:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: