Նարեկացի բանահյուսություն
Հեքիաթը գաղտնագրված տեղեկատվություն է: Հեքիաթները հազարամյակների հնություն ունեն. արտաքուստ պարզ կերպարների և գործողությունների տակ թաքցված են հզոր և գործող ճշմարտություններ:
Այստեղ ենք հանդիպում կառավարման լավագույն մոդելներին, անձի կատարելագործման ամենազորեղ գործիքներին, դարերով թաքցված գաղտնիքներին...
Շնչող ու կենդանի համակարգ է հեքիաթը: Այն ստիպում է քեզ շնչել, միայն թե այլընտրանքային շնչառությամբ: Այն քո հայելին է դառնում բոլոր իմաստներով և արտացոլում քո մեջ ապրող ամենատարբեր կարգավիճակները` մայր, քույր, հարազատ, զինվոր, արքա, մանուկ, ավազակ և, ի վերջո` հենց քո «Ես»-ը։
Քեզ համար կարևոր բանալիներն այստեղ են: Կարո՞ղ ես` փնտրի՛ր դրանք: Իսկ դա հեշտ չէ: Ուժ է պետք ու կամք: Եվ այդ բանալիները փնտրելն առաջին փուլն է միայն:
Փետրվարի 4-ին՝ ժամը 14:00, «Նարեկացի բանահյուսություն» խորագիրը կրող հանդիպման ընթացքում ներկաները զրույց-քննարկումներ կծավալեն «Հայ ժողովրդական հեքիաթներ» գրքում տեղ գտած «Սումբաթի հեքիաթը» հեքիաթի շուրջ, որը կարող եք կարդալ` անցնելով հետևյալ հղումով`
http://naregatsi.org/pdf_uploads/reader/reader.php?file=026_Hay_Zhoghovrdakan_Heqiatner_II&arm#book2/497
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: