Հեքիաթ
Հեքիաթներ ճամպրուկից. Հազարան բլբուլ
Այս կիրակի Օլօլօ-ի հեքիաթային ճամփորդուհիները նորից Իլիկում են լինելու: Իրենց կախարդական ճամպրուկով այս անգամ շատ հեռու չեն գնացել: Մեր սարերից, անտառներից ու քարերից մի հեքիաթ են քամել ու պահել ճամպրուկի մեջ: Այդ հեքիաթը «Հազարան բլբուլ»-ն է: Հեքիաթ մի կախարդական թռչունի մասին, ում երգից ամեն բան ծաղկում է շուրջը: Շուտով գարուն է, բայց Իլիկում գարունը երկու շաբաթ շուտ կգա: Եվ, իհարկե, գարուն ու կախարդանք չի լինի առանց երեխաների:
Հեքիաթներ կախարդացնողների տարիքը ցանկալի է լինի 3-7 տ.: Մեկ անձի մուտքը 1000 դրամ է:
Նախապես գրանցվելը պարտադիր է:
