"Կոլաժ" վարպետաց-դաս
Հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք մասնակցելու "Կոլաժ" վարպետաց-դասին, որը տեղի կունենա Աբովյան 41/1 հասցեում գտնվող` Caliente Club & Dance Studio-ում:
Վարպետաց-դասը կազմակերպվում է հատկապես երեխաների համար: Կոլաժիստ Կարինե Վարդանյանը կներկայացնի, թե ինչ է կոլաժը, ինչպիսին են պատրաստման եղանակները, ինչը կարող է կոլաժ պատրաստելու համար որպես նյութ ծառայել եւ այլն: Այնուհետեւ ներկաներին հնարավորություն կտրվի կիրառել ստացած գիտելիքներ եւ ստեղծել իրենց իսկ սեփական կոլաժը: Ովքեր ունեն հեղինակային կոլաժներ, կարող են իրենց հետ բերել, նույնիսկ անհրաժեշտ է, որ բերեն: Ցանկության դեպքում կարող եք բերել ձայնագրիչ կամ նոթատետր ու գրիչ: Խոստանում ենք` հանդիպումն անցնելու է շատ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում, իսկ գնալիս ձեզ հետ կտանեք արարելու ցանկություն և ապրած տոնի զգացողություն:
Մեծահասակների համար 1 տոմսի արժեքը կկազմի 2000 դրամ, իսկ 8-14 տարեկան երեխաների համար` 1500 դրամ: Տոմսի արժեքի մեջ կմտնի հյուրասիրություն:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
«Залечь на дно в Ереване»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Цена билета:5000-50000 др.
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)