Ատամհատիկ
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մարիետա Սահակյանի «Ատամհատիկ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կմեկնարկվի գրքի ստեղծման պատմությունն ու հեղինակի ստեղծագործական կյանքը ներկայացնող ելույթներով, որոնց կհաջորդեն երաժշտական կատարումներ:
«Ատամհատիկը» Մարիետա Սահակյանի առաջին բանաստեղծությունների ժողովածուն է՝ նախատեսված նախադպրոցական և ցածր դասարանների երեխաների համար:
Բանաստեղծուհին իր ստեղծագործությունների միջոցով ցանկացել է երեխաների մեջ սերմանել սիրո և հոգատարության զգացում բնության և կենդանական աշխարհի նկատմամբ՝ զետեղելով սեղմ գիտական տվյալներ գրքի հերոսների՝ բզեզների, թռչունների և կենդանիների մասին:
Մարիետա Սահակյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության ֆակուլտետում:
2010 թվականից սկսել է գրել պատմվածքներ և բանաստեղծություններ երեխաների և մեծահասակների համար:
Տպագրվել է մի շարք թերթերում և ամսագրերում:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.: