Դանիել Երաժիշտի հետ | With Daniel Yerazhisht
Հունվարի 13-ին՝ ժամը 16:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը:
«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով։
Այս անգամ թեման կլինի «Սուրբ Գրիգոր Նարեկացու «Հավիկ» տաղը հայ կոմպոզիտորների արվեստում»:
«Այս ամենը նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղը և դերը գիտակցելու ու արժևորելու». Դանիել Երաժիշտ
Բաց չթողնեք այս հնարավորությունը...
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: