Բազում ձայների մարմին (աշխատանոց)
Դու հայաստանաբնակ պարային կատարո՞ղ ես։ Հետաքրքի՞ր է քեզ, թե ինչ կապ կարող է լինել ավանդական և ժամանակակից պարային պրակտիկաների միջև։ Ուզո՞ւմ ես փորձառել ժամանակակից տեխնիկաներն ու մեթոդները ավանդական և ազգային պարերի հետ հարաբերուտյան մեջ։ Յոանա Լեշնիրովսկան և Յանուշ Օրլիկը հրավիրում են մտածելու այս հարցերի շուրջ մարտի 2-4 Երևանում կայանալիք աշխատանոցի ընթացքում։ Արդյունքում, որոշ մասնակիցներ կմիանան ՅԱՆԿԱ ՐՈՒՁԿԱ նախագծին, որը կամփոփվի 2018 թ.-ի սեպտեմբերին Լեհաստանի Պոզնան քաղաքում ներկայացման բեմադրությամբ։
2013 թվականին բացահայտվեց Յանկա Րուձկա անունով մի լեհ արվեստագետ, ով 1950-ականների վերջերին գաղթելով Բրազիլիա հիմնադրում է առաջին պարարվեստի բաժինը (Սալվադորի համալսարանում) եւ դառնում Բրազիլիայում պարագրության զարգացման ամենակարեւոր դերակատարներից մեկը։ Այս բացահայտումը դառնում է Յանկա Րուձկա նախագծի մեկնակետը։ Բոլորովին անհայտ իր հայրենիքում, Յանկա Րուձկան հեղափոխեց Սալվադորի տեղական ժամանակակից պարի դաշտը՝ համադրելով (դասավանդման և իր պարագրության մեջ) արդի պարը և ավանդական տարրը (մասնավորապես candomblé անվամբ հայտնի աֆրիկյան երաժշտությունն ու դիվահարության պաշտանմունքի ծեսերը)։ Ապա, Րուձկայի հեղափոխական, հակասական ու հետևողական կերպով առաջ տարած համոզմունքը, որ ժամանակակից մշակույթը չի կարող զարգանալ առանց իր իսկ աղբյուրների և տեղական ավանդույթների խորը իմացության, ոգեշնչեց այս նախագիծը, որը կրկնեց ավանդական մշակույթին վերադառնալու Րուձկայի ժեստը և բարձրացրեց ժամանակակից պարագրական արվեստի և պրակտիկայի վրա նրա ազդեծության վերաբերյալ կարևոր հարցեր։ Սրա արդյունքն էր հուզիչ մի ուղևորություն, որը տարավ մեզ դեպի մեր պարերի արմատները և հետ բերելով ներկա, մի բեմի վրա ի մի բերեց լեհ և բրազիլացի ինը պարող, Յոանա Լեշնիրովսկայի և Յանուշ Օրլիկյի ստեղծած յուրօրինակ պարագրության շուրջ։
2018-ին ՅԱՆԿԱ ՐՈՒՁԿԱ ՆԱԽԱԳԻԾԸ գալիս է Կովկաս խմբավորելու արվեստագետներ Հայաստանից, Վրաստանից, Բրազիլիայից և Լեհաստանից մեկ ներկայացման մեջ, որը կստեղծվի ներշնչված այդ չորս երկրների ավանդական մշակույթներից, թեև առաջին հայացքից նրանք թվում են այդքան տարբեր։ Միասին մենք կփորձենք պարզել արդյոք (և ինչպես) ավանդական մշակույթը կարող է ոգեշնչել մեզ և մեր ժամանակակից պարագրական պրակտիկան։ Մենք կփորձենք հասնել մեր մշակույթների պարերի արմատներին և ստեղծել մի ներկայացում, որը կկրի իր մեջ մեր հանդիպման էությունը եւ կմիավորի մեզ խանդավառ և փոխակերպական պարի ներքո, որը մենք հնարավորություն կունենանք ցուցադրելու նաև մեր տեղական հանդիսատեսին։
Ներկայացումը նախատեսվում է տանել շրջակայության 2018-ի սեպտեմբերին Ուկրաինա, Բելարուսիա, Հայաստան և Վրաստան։ Նախագծի իրականացման ժամանակահատվածն է օգոստոսի 13 - հոկտեմբերի 6։ Ներկայացման բեմադրության մշակումը տեղի կունենա Լեհաստանի Պոզնան քաղաքում։
Այսպիսով, հրավիրում ենք հայ պարային կատարողներին մասնակցելու աշխատնոց/լաբորոտորիային, որը ծանոթացնի նախագծի գաղափարին ու աշխատանքային ձևերին ինչպես նաև կդառնա ՅԱՆԿԱ ՐՈՒՁԿԱ ՆԱԽԱԳԾԻ հետագա մասնակիցների ընտրության հնարավորություն։ Աշխատանոցը բաղկացած կլինի լեհական ավանդական պարերից ինչպես նաև մեթոդաբանական և շարժման պրակտիկաներից, որոնք կիրառվելու են նոր գործը ստեղծելիս։
Աշխատանոցի թեման, ինչպես նաև նախատեսվող ներկայացման մեկնակետը կլինի տեղական երաժշտական ավանդույթից ներշնչված «բազում ձայների մարմնի» և «պոլիֆոնիկ պարագրության» հնարավորության որոնումը։ Աշխատանքի ընթացքում, լեհական ավանդական պարերին նվիրված բաժնից հետո, մենք կառաջարկենք մասնակիցներին սոմատիկ պրակտիկաներից ծագած հատուկ հնարքներ և վարժություններ։ Մենք կկենտրոնանանք իմպրովիզացիայի՝ իբրև կոմպոզիծիայի հիմնական ռազմավարության վրա։ Մենք կներկայացնենք մարմնի հետ աշխատելու մի մեթոդ, որը զարգացնում է մարմնի տարբեր մասերից, տարբեր արագությամբ, ուղղությամբ և ուժգնությամբ շարժում առաջացնելու կարողություն և պատրաստակամություն։ Մենք կփորձենք գտնել և գործարկել մի մարմին, որը մեկ լեզվով չի խոսում, այլ ունակ է «բազմաձայնյա» գործողության մարմնի մի քանի մասեր ակտիվացնելու միջոցով։ Մենք նաև կներկայացնենք մեր սեփական պրակտիկան՝ «աղմուկ մարմնում» (noise in the body)։ Սա մարմնական պոլիֆոնիայի (և կակոֆոնիայի) ֆիզիկական րեպրեզենտացիաների որոնման վրա հիմնված իմպրովիզացիայի մեթոդ է, իր մեջ գոյակից ձայների բազմություն կրող մարմնի լեզու՝ մի մարմնի, որը փորձում է հաղորդակից լինել նրանց (միջոցով)։
Աշխատանոցը կվարեն Յոանա Լեշնիրովսկան և Յանուշ Օրլիկը, համագործակցելով լեհական ավանդական պարերի վարպետ Պյոտր Զգոժելսկու հետ։
Նախագիծը կազմակերպել է Art Stations Foundation-ը համատեղ Culture.pl անվանանիշի տակ գործող Ադամ Միցկեվիչ Ինստիտուտի հետ Լեհաստանի անկախության 100-ամյակիտոնակատարմանը կից անցկացվող POLSKA 100 միջազգային մշակութային ծրագրի շրջանակներում։
